ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Ճանաչեք ինձ

Ճանաչեք ինձ
23.03.2026 | 21:59
Մարտի 24

Ես Այստեղ եմ:
Մի՛ ջանացեք գալիքը իմանալ:
Գթասրտությունից ելնելով է, որ այն ծածկել եմ ձեզնից:
Հավատքն այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով` գիտություն ձեռք բերել:
Այնուհանդերձ, հավատքը հիմնված է Ինձ ճանաչելու գիտության վրա:
ՈՒրեմն իմացեք, որ այժմ բնավ էլ ապագան իմանալու ժամանակը չէ, ոչ էլ` անտեսանելի աշխարհից հայտնություններ ստանալու. այժմ լավ է, որ դուք ստանաք Ինձ ճանաչելու գիտությունը, ինչը կսովորեցնի ձեզ ամեն բան, միաժամանակ դառնալով հիմքը ձեր հավատքի:
Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ